ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ձգտում են լարվածության էսկալացիա ապահովել

Ձգտում են լարվածության էսկալացիա ապահովել
26.02.2013 | 00:29

Բացարձակ անընդունելի եմ համարում դասադուլի կոչերն ու կազմակերպումը և ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ նկատվում է ընտրական գործընթացների մեջ ու հատկապես հետընտրական փուլում: Դա այն է, որ ընդդիմադիրները, մշտապես իշխանությանը ապօրինության համար քննադատելով, պատրաստ են իրենք ապօրինությունների գնալու, միայն թե արդյունքի հասնեն: Ահավասիկ, աշակերտներին, ուսանողներին դասից հանելը, հանդիպումների տանելը մշտապես եղել է ընդդիմության կռվաններից մեկը, սակայն այս ընտրություններում իշխանությունը չգնաց որևէ խախտման կամ օրենքով չթույլատրվող քայլի, այդ թվում` ոչ մի հանդիպման, ժողովի, հանրահավաքի մասնակցելու համար որևէ ուսումնական հաստատության դասընթաց չի խաթարվել, ոչ մի աշակերտի կամ ուսանողի դասերը խանգարելով հանրահավաքի մասնակից չենք դարձրել: Բայց պարզվում է, որ մեծ պատրաստակամությամբ դրան է գնում ընդդիմությունը, քանզի, ինչ գնով ուզում է լինի, ձգտում է լարվածության էսկալացիա ապահովել:
Եվ սա վերաբերում է ոչ միայն դասադուլի կոչերին ու կազմակերպմանը, այլև գործընթացների, որոնք այսօր իրականացնում է ընդդիմությունը` չթույլատրված հանրահավաքներ, երևույթների կեղծ մեկնաբանություններ և այլն: Բոլոր ընդդիմադիր ուժերը նախընտրական քարոզչության մեջ գլխավոր դրույթների շարքում առաջնությունը տալիս էին օրենքի գերակայությանը, օրինականության ապահովմանը, բայց իշխանություն գրավելու կռվում անմիջապես դիմում են ապօրինի, անօրինական քայլերի: Այդ ընդդիմադիրների համար պարարտ հողը սպառվել է, երբ իշխանությունն իրագործել է իր քաղաքական կամքը` գործել բացառապես օրինավոր միջոցներով:

Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆ
ԱԺ փոխնախագահ

Դիտվել է՝ 2615

Մեկնաբանություններ